Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ խիղճը թույլ չի տա որևէ գործարք կնքել» (տեսանյութ)

Քաղաքականություն
f4e00d87d9dd2b0555cf14da3a8bf8ea

Րաֆֆի Հովհաննիսյանը ուրախ կլինի, եթե Սերժ Սարգսյանը համաձայնի և հանդիպի քննարկելու իրենց ուղարկած նամակում առաջադրած կետերը:

Ազատության հրապարակում լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք կարող ենք հանդիպել Ազատության հրապարակի սրճարանում, քանի որ Ազատության հրապարակը նաև իրենն է, իսկ մարդիկ կկարողանան հետևել մեր հանդիպմանը դրսից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ռաֆֆի Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ինքը ոչ մի պաշտոն չի զբաղեցնի ոչ մի կառույցում. «Իմ խիղճը թույլ չի տա որևէ գործարք կնքել Սերժ Սարգսյանի հետ։ Մեր պահանջը մնում է նույնը և, եթե Սերժ Սարգսյանը ուզում է, կարող է ներկայացնի նաև իր առաջարկները, սակայն պետք է բավարավի մեր պահանջի նվազագույն շեմը և իշխանությունը կիսի ժողովրդի հետ»։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ միակ լեգիտիմ իշխանությունը Հայաստանում դա ժողովուրդն է.«Իմ քայլերը ուղղված են միայն նրան, որ լեգիտիմացվեն հայ ժողովրդի քայլերը։ Պետք է դե յուրե լուծում ունենանք, թե չէ ամեն ինչ վատ կլինի»:

Պարոն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակին և նշեց. «Մենք ավագանու ընտրություններում մասնակցում ենք հավաքական ցուցակով և սա միայն Արմեն Մարտիրոսյանի համար չէ։ Ես չեմ մասնակցի, այլ կզորակցեմ, քանի որ դա հաղթական ցոուցակ է»։