Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զատիկը թանկացնում է մեր կյանքը (տեսանյութ)

Քաղաքականություն
80051ce523634d170097e9636f29f3ae

«Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակում իր ընդգրկվելը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տրամաբանական է համարում։

«Եթե սպառողների ներկայացուցիչը չլինի ավագանու ցուցակում, ո՞վ պետք է լինի։ Սա ուղիղ մեր խնդիրն է, եթե քաղաքում տրանսպորտը կործանված է, քաղաքաշինության խնդիրները անմխիթար վիճակում են»,- ասաց նա։

Պարոն Պողոսյանը նշեց, որ պատրաստ էր ընդգրկվել նաեւ այլ ուժերի ցուցակում, եթե իրեն առաջարկեին։

Ավագանու ընտրությունների թեման ամփոփելուց հետո Սպառողների միության նախագահն անցավ իր ոլորտին։

Սուրբ Զատիկի նախաշեմին Արմեն Պողասյանը արձանագրել է, որ տոնի հետ կապված ապրանքատեսակները թանկացել են նվազագույնը 10 տոկոսով; Ամբողջական վերլուծություն նա դեռ չի հասցրել կատարել;

«Երեկ ես տեսել եմ իշխանը, որը 1800 դրամ արժե, բայց իսկական իշխանը մի աստղաբաշխական թիվ է, եդ ստերլեցը նույնպես անմատչելի է, եթե գինը սկսում է 7-8000 դրամից, էլ ինչ ուսումնասիրենք, դա մատչելի չէ»,- ասաց նա։