Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին թաղապետ. «ՕԵԿ-ինը ազնիվ ցուցակ է»

Քաղաքականություն
cd99f4af96ba975f7923ff982c17af5f

«Օրինաց երկիրը ինձ չի հրավիրել, ես եմ ընտրել այդ կուսակցությունը»,- պնդում է
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, նախկին հանրապետական Հովհաննես Շահինյանը։

ՕԵԿ ավագանու ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Շահինյանն ասում է, թե իրենք պայքարելու են Երևանի Ավագանու ընտրություններում հաղթելու համար։

«ՕԵԿ-ցուցակը ազնիվ ցուցակ է որում ընդգրկված 105 թեկնածուներն էլ կուսակցության անդամներ են։ Սա արվել է որ չնմանվենք մնացած կուսակցությունների տյունինգ արած ցուցակներին,որտեղ ընդգրկված են մարդիկ,որոնք պատրաստ չեն քաղաքապետարանում աշխատելու»,- տեղեկացրեց Հովհաննես Շահինյանը։

Չնայած որ նա գնահատում է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, կարծում է,որ Ավագանու ընտրություններում պայքարը ընթանալու է ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև.« Մեր ծրագրերը իրարից տարբեր են և մրցակցային են,մեզ չի գոհացնում իրենց ներկայացրած ծրագիրը դրա համար էլ պայքարելու ենք»։

Պարոն Շահինյանը ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնում է իրենց կուսակցության թեկնածու՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին։