Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանուշ Հակոբյան. Ոչ մի անընդունելի տերեւ (տեսանյութ)

Հասարակություն
32e4bdfadc1cd1ecdc5683159a10b270

Սփյուռքի նախարարության աշխատակիցներն այսօր Գյուլբեկյանի անվան դպրոցի սաների հետ միասին մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին՝ Օղակաձեւ այգու Հայ Բարերարների ճեմուղում:

Այստեղ է նաեւ մեծ բարերար, նավթարդյունաբերող Գալուստ Գյուլբեկյանի կիսանդրինո,որի ծննդյան օրն է նաեւ այսօր։

«Նրա անունը կրող դպրոցի սաները մեր նախարարության հետ միասին եկել են երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու եւ ծաղիկներ տեղադրելու նրա պայծառ կիսանդրու առաջ: Այսօր մենք պետք է կազմակերպված այս մեծ տարածքը մաքրենք, որպեսզի մի ժամ հետո այստեղ որեւէ թափոն, անընդունելի տերեւ չլինի, ամեն ինչ հավաքենք, մաքրենք, կարգավորենք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։

Նախարար Հակոբյանը նաեւ ծաղկեպսակ դրեց Գյուլբեկյանի կիսանդրու առջեւ, ապա մասնակցեց շաբաթօրյակին։

Բոլորի հետ հավասար այգու մաքրման աշխատանքներով զբաղվեցին նաեւ Սփյուռքի փոխնախարարները:

Մեկ ժամվա ընթացքում նախարարության աշխատակիցներին եւ դպրոցականներին հաջողվեց մաքրել Օղակաձեւ այգու այդ հատվածը ու հավաքված աղբը եւ չորացած տերեւները տոպրակներով ,մեկտեղել։