Լ. Զուրաբյան. Կռիվ ենք տալու
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ը համարում է Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժը: «Եթե Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ, Կոնգրեսը կհաղթի ցանկացած ընտրություններում՝ լինի խորհրդարանական, նախագահական, թե ավագանու: Դրա համար Կոնգրեսը համարում եմ ամենահզոր քաղաքական ուժը Հայաստանում: Մի դատեք այն թվերով, որոնք ԱԺ-ում արձանագրված են՝ մանդատների քանակը եւ այլն, գիտենք, որ կեղծված ընտրություններով են ձեռք բերված»,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանը:
Թե ինչ ռեսուրսներով է ՀԱԿ-ը գնում հաղթելու առաջիկա ընտրություններում, պարոն Զուրաբյանը մանրամասնեց. «Դուք ռեսուրս համարում եք միայն օլիգարխների՞ն կամ կրիմինալի՞ն: ՀԱԿ-ի ամբողջ ուժը նրա մեջ է, որ մեր ամբողջ ռեսուրսը կառուցված է գաղափարական, մարդկային ռեսուրսների վրա: Ամենամեծ ռեսուրսը մենք ունենք... Ճիշտ է, քանի որ ապրում ենք ապօրինի ընտրական համակարգում, Կոնգրեսին չի հաջողովում ապահովել եւ իրական մանդատների վերածել ժողովրդի այն աջակցությունը, որ ունի: Բայց դա, բացարձակապես, մեզ չի ընկճում, շարունակելու ենք պայքարը, կռիվ ենք տալու: Եվ ես վստահ եմ, որ 5 տարվա մեջ կարողացել ենք փոխել երկիրը»:
Մանրամասներն այստեղ