Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի վիճակը կայուն ծանր է

Հասարակություն
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի N զորամասում գլխի շրջանում մարտի 22-ին վնասվածք ստացած զինծառայող՝ 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Այս մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Զինծառայողը նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա՝ առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով տեղափոխել ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):

«Փաստինֆո»