Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլ հայրենիք չենք ունենա» (տեսանյութ)

Քաղաքականություն
1233b6eae238de17055525c32a0bfa04

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը։

Ազատության հրապարակում պատահական անցորդները մոտենում են նրան, բարեւում, հարցնում առողջական վիճակի մասին ու առողջություն մաղթելով հեռանում:

Առավոտից պարոն Հովհաննիսյանի կողքին են նրա թիմակիցներն ու ավագ որդին՝ Կարին Հովհաննիսյանը:

50-ամյա ՀՀ քաղաքացի Հարություն Կարապետյանը Ազատության հրապարակում գտնվողներից էր։

«Մարտի 1-ին այստեղ ծեծ ենք կերել, մեզ լավ ծեծել են, ջարդվել եմ, փշրվել եմ, էլ չեմ գժվել: Մենք ընտրել ենք մեր նոր նախագահին Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինքը պետք է դառնա մեր նախագան, մենք չենք սիրում Սերժերին, չենք հարգում ոչ իրեն, ոչ Ռոբերտներին»,-ասում է Կարապետյանը:

Նա նշում է, որ ուզում է արտագաղթը վերանա Հայաստանում, եւ հայերը չցրվեն ողջ աշխարհով մեկ:

«Եթե ամեն մի հայ լքի իր հայրենիքը, ուրեմն մենք այստեղ էլ հայրենիք չունենք»,-ասում է Կարապետյանը:

Նշենք, որ Ազատության հրապարակում պատահական անցորդները շարունակում են գրանցվել նաեւ «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» ցուցակում՝ ի աջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի։