Ռիչարդ Հովհաննիսյանը շնորհակալ է (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը դեմ էր, որ որդին նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրի, քանի որ վստահ է եղել, որ դա քաղաքական ինքնասպանություն է:
« Ես վստահ էի, որ իրեն ճնշելու են, չեն թողնելու ոչինչ անի: Հիմա շատ ուրախ եմ, որ սխալվում էի»,- Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայատարարեց նրա հայրը:
Ռիչարդ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երկխոսության ու փոխզիջման միջոցով լուծվելու են բոլոր հարցերը. «Ես հուսով եմ, որ ժողովրդի ու Րաֆֆի Հովհաննիսյանի չարչարանքները իզուր չեն լինի»:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց հավաքվածներից, որ նրանք աջակցում ու հավատում են իր որդուն. «Որքան էլ, որ նա առույգ կանգնած է, ես գիտեմ, թե ինչքան է նա տառապում: Շնորհակալ եմ ձեզ, դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ամբողջ Սփյուռքը»,-ավելացրեց պարոն Հովհաննիսյանը: