Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ներկայացրեց ցուցակը

Քաղաքականություն
388253350866d5c54cc9acc984c1f12c

Հայաստանի հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչն այսօր ԿԸՀ ներկայացրել է ցուցակ եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցելու համար։

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ փաստաթղթերն ուսումնասիրվում են, սակայն նշեց կուսակցության առաջին 3 հորիզոնականը զբաղեցնողների անունները՝ Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան եւ Լեւոն Թոքմաջյան։

Մարտի 11-ից սկսել է Երեւանի ավագանու ընտրությունների համար փաստաթղթերի ընդունումը։ Փաստաթղթերը կընդունվեն նաեւ վաղը։
Բացի ՀՀԿ-ից ոչ մի այլ կուսկացություն չի ներկայացրել ցուցակ։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին ունի 65 անդամ, իսկ ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով։ Ավագանին ընտրելու է Երեւանի քաղաքապետ։