Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հո, գինեկոլոգիական կենտրոնից չե՞նք եկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
743c78bcb2179b553abc0bd49567ead6

ԱԺ այսօրվա քառօրյայի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն քննադատեց Կառավարության ներկայացրած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այս նախագծով կառավարությունն առաջարկում է 5 մլն-ից ավելի գործարքները եւ 20 մլն ավելի փոխանցումերը պետք է կատարվեն անկանխիկ, մինչդեռ գործող օրենքով այս թվերն ավելի մեծ են:

Զեկուցողը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է:
Գագիկ Գհանգիրյանը, դժգոհելով նախագծից, հայտարարեց. «Հո, գինեկոլոգիական կենտրոնից չենք եկել, որ նման հիմնավորումներ եք բերել, պարոն Ջավադյան: Ձեր անձի դեմ ոչինչ չունեմ, սակայն նման նախագիծ չեն բերում ԱԺ»...

Պարոն Ջհանգիրյանն ընդգծեց, որ ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարը մեր երկրի կարեւորագույն խնդիրն է, սակայն. «Այս հաճախակի օրենսդրական փոփոխությունները ոչ թե բարեփոխումներին են միտված, այլ օրենքի չկիրառմանը: Պարզվում է՝ փողերի լվացմամբ զբաղվում են միայն նախկին արտգործնախարարները կամ մի քանի խարդախներ: Մենք սովորական գրպանահատին կամ խուլիգանին կարող ենք մեղադրել փողերի լվացման համար. մեր դատական պրակտիկան հենց դրան էլ գնում է: Ասենք, բնակարային գողը վաղը կարող է «Ժիգուլի» առնի, ի՞նչ է՝ մենք պետք է ասենք, թե փողերի ծագման իրական պատճառնեՐն անհայտ են ու ձեբակալել նրան: Սա ամոթալի է մեզ համար»:

Ըստ նրա՝ պատգամավորներն ազնիվ կլինեն, եթե իրենց իրական նպատակները քննարկվող հարցի վերաբերյալ չթաքցնեն. «Ասում եք՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը համաձայնվել է այս նախագծին, սակայն փոխանցեք ձեր մասնագետին, որ նրա քրեաիրավական գիտելիքները թերի են»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն հայտարարեց, որ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի բազմակողմանի քննակման համար բացի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից, նախագծի ուսումնասիրման գործում անհրաժեշտ է ներգրավել նաեւ Տնտեսական հարցերով մշտկան հանձնաժողովին: