A
A
Սեդրակյանի փաստաբանին մերժեցին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վարդան Սեդրակյան փաստաբանի վերաքննիչ բողոքը։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոքում էր ՀՀ նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը դատարան էր ներկայացվել մարտի 7-ին։
Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ։