Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

Հասարակություն
e89b234c47e606e4546eb9dae0ac27bb

Մարտի 18-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան, ուր մարտի 19-ին ներկա կգտնվի Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Այս մասին հայտնում Մայր Աթոռի մամլո ծառայությունը։

 

Իսկ ըստ Նախագահականի  մամլո ծառայության՝ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: