Զարմացել են, որ իրենց անունն է տվել (տեսանյութ)
Երեկ Ազատության հրապարակում տեղի է ունեցել բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում որոշվում է ստվերային կառավարության կազմը: Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրությանը հայտնի անձանց անուններ, ովքեր կարող են դառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորելիք կառավարության մաս:
Ն. Փաշինյանը հարթակից հնչեցրեց Հրանտ Բագրատյանի, Անդրիաս Ղուկասյանի, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի, «Գալա» հ/ը-ն սեփականատեր Վահան Խաչատրյանի, լրագրող Հակոբ Բադալյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի, ԿԳ ոլորտի մասնագետներ Սամվել Կարապետյանի եւ Նվարդ Մանասյանի, Ստեփան Դեմիրճյանի ու այլոց անունները:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը իրեն այդ դաշտում չի տեսնում ու մանրամասնում է. «Ստվերային կառավարության կազմում լինելը նշանակում է քաղաքականության մեջ մտնել, իսկ ես ինձ այդ ոլորտում չեմ պատկերացնում: Գերադասում եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվում եմ և գործընթացների վրա ազդել` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ոչ որպես քաղաքական գործիչ: Իսկ երևույթը նորմալ եմ համարում, քանի որ քաղաքական զարգացումներ են ընթանում, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանություն դառնալ, պետք է ունենան քաղաքական գործիչների` հանրության համար պարզ ցանկ, որոնք կառավարությունում տեղ կզբաղեցնեն: Նոր ավանդույթ է ձևավորվում ՀՀ-ում, ինչը նորմալ եմ համարում»:
Ամբողջական հոդվածն` այստեղ