Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն զգուշացնում է Հայաստանին

Քաղաքականություն
7ac8e4e5cf545e36a803ce3d767621ee

Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փաստել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը:

«Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», - ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ «Ազատությանը»։