Կառավարությունը պետք է դատի տա
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի չինական «Խուան գրուպի» հետ կնքած պայմանագրի արդյունքոի, Ջավախքը կմեկուսանա: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանը:
«Սահակաշվիլիի այս քայլը դավաճանություն էր սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ համաձայն պայմանագրի Օլիմպիական քաղաքէ կառուցվելու Թիբիլիսիի մերձակայքում, ինրպես նաև ազատ տնտեսական գոտի, որտեղ ապրելու է են մոտ 127 հազար օղուզական ուրգու ցեղի ներկայացուցիչները», -պարզաբանում է քաղաքագետը:
Պարոն Մելիք Շահնազարյանը նաև ավելացրեց, որ 1 լեգալ ուրգուն իր հետ բերում է 10 անլեգալի, այդպիսիով Վրաստանը լցվում է 1 միլիոն ուրգուներով:
«Այս ծրագիրը Թուրանի ծրագրի մի մասն է հենց Անդրկովակասում: Իսկ մենք գիտենք, որ այդ ծրագրի համաձայն չկա ոչ Հայաստանը ոչ Վրաստանը, իսկ Ռուսաստանից մնում է միայն 40 տոկոսը»,- նշեց Լևոն Մելիք Շահնազարյանը:
Նրա կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է դատի տա Միխաիլ Սահակաշվիլիին, իսկ հարևան պետությունները՝ հանձինս Հայաստանի, Ռուսաստանի և Իրանին փորձեն դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ճնշումներ իրականացնել: