Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին չի սպասում (տեսանյութ)

Քաղաքականություն
0962ced72f8d70dceffab1152427c2a3

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց այն պաշտոնյաներին, որոնք այցելել են իրեն՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։

«Շնորհակալ եմ ուշադրության համար։ Իսկ ԱԺ նախագահի այցի հետ կապված, եթե որևէ մեկը կամ ինքը բխեցնում է միջնորդավորված առաքելություն, ես կմերժեմ։ Եթե պարոն Սարգսյանը ասելիք ունի, թող ասի։ Հովիկ Աբրահամյանը որևէ առաջարկ չի արել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այն հարցին, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Սերժ Սարգսյանին, պարոն Հովհաննիսյանը տվեց ժխտական պատասխան՝ ոչ, չեմ սպասում»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ իրենց ավագանու ցուցակը կհրապարակվի ուրբաթ օրը, որը կազմված կլինի տարբեր քաղաքացիական և հասարակական ներկայացուցիչներից։

Ինչ վերաբերում է իր ինքնազգացողությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այս գիշեր մի փոքր մրսել է, քանի որ ցուրտ էր։