Տ. Կարապետյան. «Կամ հղի ես, կամ ոչ» (տեսանյութ)
«Իշխանությունների կարգախոսը չի համապատասխանում իրականությանը և ժողովուրդն ատում է իշխանություններին»։
Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«Նման ատելության մթնոլորտում, վաղ թե ուշ ժողովրդի կողմից նման աղմուկ բարձրանալու էր, և իշխանությունները ուշ թե շուտ կհեռանան, չնայած նրանք պատրաստ են մեռնել աթոռի համար»,- ասաց Տիգրան Կարապետյանը։
Ժողովրդական կուսակցության նախագահի համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի վարած բարի հեղափոխությունը. «Կամ հեղափոխություն է, կամ ոչ, կամ հղի ես, կամ ոչ։ Ըմդիմության կիրթը ո՞րն է, պայքարը պետք է կոպիտ լինի, ոչ թե՝ բարև, կարմիր արև» ։
Տիգրան Կարապեյանը չնայած ողջունում է «Ժառանգության» հաղթանակը ընտրություններում, սակայն նրա համար կասկածելի է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը. «Երբ ես դարձա ընդիմություն իմ առջև փակվեցին բոլոր դռները, իսկ Րաֆֆիի դեպքում այդպես չեղավ։ Ինձ դուր չեկավ նաև այն, որ Րաֆֆիին միացավ ՀՅԴ-ն և , կարծում եմ, հենց դրանից հետո նրա կողքից ժողովուրդը պակասեց»։
Պարոն Կարապետյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհանիսյանին պատրաստում են հաջորդ նախագահական ընտրությունների համար, իսկ թե ով է պատրաստում Տիգրան Կարապետյանը չգիտի. «Ռուսաստանը մեծ վտանգ է տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, որովհետև վերջինս հավաքել է 80 տոկոս ձայն և մեծ ուժ է իրենից ներկայացնում։ Րաֆֆի Հովհաննիսյանը դրական կերպար է և նրա հետեւում Արեւմուտքն է կանգնած» ։
Ժողովրդական կուսակցության նախագահն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, որովհետև վերջին ընտրությունները իրեն վերջնականապես հիասթափեցրել են ։ Նա նաև չբացառեց, որ կարող է այցելի հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին. « Ինձ համար շատ հարազատ միջավայր է և այնտեղ առաջին հերթին ժողովուրդն է։ Այս պայքարի հաղթանակը միայն ժողովուրդը կարող է ապահովել»։