A
A
Դիտորդները դիմել են դատարան
Վարչական դատարանը՝ ժամը 14.30-ին քննության կառնի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ անձանց հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց հայցվորների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ԿԸՀ-ն մերժել էր «Իրավունքի եվրոպա միավորում» ՀԿ դիտորդների բողոքը, նրանք խնդրել էին անվավեր ճանաչել թիվ 17 ԸԸՀ-ի արդյունքները։
Սակայն ՍԴ-ն մարտի 14-ի իր որոշման մեջ անվավեր եւ ոչ հավաստի է ճանաչել 17/05 ընտրատեղամասի արդյունքները։ Այս ընտրատեղամասում եւս «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ դիտորդների կողմից արձանագրվել էին քվեաթերթիկների լցոնման, ինչպես նաեւ դիտորդների եւ լրագրողի իրավունքների խախտման դեպքեր։