Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ ԱԺ-ում

Քաղաքականություն
3d9cbe7cb0119b1773b382fb1720ecb8

ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր պետք է քննի «Մարտի 1»-ի հանձնաժողովի ստեղծման հարցը։ Պետաիրավական հանձնաժողովն արդեն նիստ է սկսել, որտեղ «Մարտի 1-ի հանձնաժողովի հարցը երրորդն է։ Սակայն Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը առաջարկեց քննարկել վերջացնել մանր-մունր հարցերը եւ նոր անցնել «Մարտի 1»-ի հանձնաժողովին։

Դա ակնհայտորեն դուր չեկավ ԲՀԿ պատգամավոր Նարիրա Զոհրաբյանին։ Վերջինս  տեղից վեր կացավ, հանձնաժողովից դուրս եկավ՝ Տիգրան Ուրիխանյանին ասելով. «Կզանգես, քննարկենք մարտի 1-ի հանձնաժողովի հարցը»։ Դավիթ Հարությունյանն ասաց. «Էս հարցերը  տաս րոպե են տեւելու, տիկին Զոհրաբյան»։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց.«Դուք անընդհատ ձգձգելու եք, ես ձեզ լավ գիտեմ, պարոն Հարությունյան»։