Գիտական շաբաթ
Նյու Յորքի Սրբոց Նահատակաց ամենօրյա վարժարանում մարտի 12 -14 - ը տեղի է ունեցել ամենամյա 25-րդ «Գիտական շաբաթ» ծրագիրը, որին մասնակցեցին նախադպրոցկան, միջին եւ բարձր դասարանի աշակերտները : Նյութի ընտրությունը կատարվում է մանկավարժի եւ աշակերտի համատեղ որոշմամբ:
«Գիտական շաբաթ» ծրագրում ընդգրկված 50 աշակետներ ներկայացրել էին շուրջ 80 տարբեր թեմաներով աշխատանքներ՝ լույսի, ձայնի, ջերմության, բնության, ծովային կենդանիների, բնական աղետների, հանքատեսակների, կենդանական եւ բուսկան աշխարհի, երկրագնդի եւ տարբեր մոլորակների շարժման եւ այլ հետաքրքիր թեմաներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Նյու Յորքի հայ համայնքի ճանանչված գիտնականներ՝ Արամ Սեթյանը, Հովհաննես Մարտիրոսյանը, Վահան Թամալը եւ Դավիթ Միքայելյանը, որոնք լավագույն աշխատանքների համար տարբեր հեղինակ-աշակետներին հանձնեցին սերտիֆիկատներ։
«Գիտական շաբաթ» ծրագրին հրավիրված հյուրերն ու ծնողները քաջալերեցին փոքրիկ «գիտնականներին» :
Լուսանկարները՝ հեղինակի
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորք