Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեմիրճյանը կսպասի

Քաղաքականություն
c095c9ecb5e92ee9add3c3236a3cbe6a

Քիչ առաջ ավարտվել է ՀԺԿ քաղխորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է  Ժառանգություն կուսակցության միասնական հանդես գալու առաջարկը և ընդհանրապես Երևանի ավագանու ընտրությանը ՀԺԿ մասնակցության հարցը:

Հիշեցնեք, որ Ժառանգությունն առաջարկել էր ավագանու ընտրությանը մասնակցել միասնական ցուցակով, հարցը քննարկվել էր երկու օր առաջ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և Ժառանգության փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանի հանդիպման ժամանակ: ՀԺԿ քաղխորհրդում նշվել է, որ իրենց համար միասնական մասնակցելը ընդունելի տարբերակ է, սակայն մասնավորապես Ստեփան Դեմիրճյանը կարծիք է հայտնել, որ մասնակի միասնականությունը որևէ արդյունք չի ապահովի:

Ըստ Դեմիրճյանի, եթե միասնական ընդդիմության շարքում պետք է, բացի իրենցից, ՀԱԿ անամ կուսակցություններից ներկայացված լինեն ընդամենը Սոս Գիմիշյանի ու Պետրոս Մակեյանի կուսակցությունները, ապա դա համախմբում չի կարելի համարել:

Ամեն դեպքում Ստեփան Դեմիրճյանը որոշել է առայժմ շտապողականություն չցուցաբերել և, ի պատասխան Ժառանգության առաջարկի, ավագանու ընտրությունների վերաբերյալ առայժմ որևէ հայտարարություն չանել: Դեմիրճյանը նպատակահարմար է գտել հարցի հետ կապված սպասել ՀԱԿ որոշմանը:

hayeli.am