A
A
Ազատության հրապարակում չեն մեկնաբանում
Ազատության հրապարակը դեռեւս չի արձագանքել Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի մերժվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Այստեղ հավաքվել են նրան կողմնակիցները, որոնք առայժմ մեկնաբանություններ չեն տալիս։
Սակայն հենց նոր հրապարակ եկան մի խումբ երիտասարդներ,որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԴ -ի դիմաց։
Նրանք վանկարկում են՝ Րաֆֆի նախագահ։ Ի դեպ, ըստ երիտսասրդների, իրենք շատ քիչ մնացին ՍԴ դիմաց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս եւ իրենք չցանկացան որեւէ միջադեպի պատճառ դառնալ։