Տեղեկանքի համար դիմել է 478 անձ
Վերջին վեց ամսում Երեւան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանք ստանալու անձնագրերի եւ վիզաների վարչություն է դիմել 478 անձ։
Նրանցից 199-ը այսօր ստացել է տեղեկանքը, 181-ի վերաբերյալ տեղեկանքը արդեն պատրաստ է, իսկ 97 անձ դիմել է այսօր: Այս մասին «Ա1+»- ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Տեղեկանքն անհրաժեշտ է Երեւանի ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրվելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 11- ից սկսել է թեկնածուների առաջադրումը, սակայն այս օրերի ընթացքում դեռ ոչ մի թեկնածու ԿԸՀ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5- ին: Նշեք, որ Երեւանի ավագանին ունի 65 անդամ, նրանք ընտրվում են 4 տարի ժամկետով: Հենց Երեւանի ավագանին էլ ընտրում է քաղաքապետին: