Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի մուտքն արգելվել է

Քաղաքականություն
3af2752dc61b268331907dac70356502

Ազատության հրապարակում նախքան իր ասուլիսը սկսելը Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ րոպե լռությամբ հարգեց գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի և Արամայիս Սահակյանի հիշատակները:

Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ որոշել որ ընդհանրապես չանդրադառնալ Ազատության հրապարակում վրանի տեղադրմանը, սակայն այսօր տեղի ունեցած միջադեպը նրան պարտադրեց անդրադառնալ դրան.

«Ողջունում եմ այն քաղաքացիներին, ովքեր հացադուլի 5-րդ օրը ոստիկանության փոխարեն որոշեցին ծածկ տրամադրել՝ իր առողջությունը պահպանելու համար: Ես թույլ չեմ տալու ո՛չ հիմա, ո՛չ ապրիլի 9-ին, որ քաղաքացին և ոստիկանը իրար դեմ կանգնեն»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

«Ես ոչ ոքի չեմ խնդրել դա անել, դա պետք է աներ ոստիկանությունը, սակայն չարեց: Ես չեմ դիմի այդ քայլին, քանի դեռ գեներալ ոստիկանապետը,  իմ առողջական վիճակը հաշվի առնելով, չի որոշի վրան տեղադրել: Երբ նրա խիղճը շարժի, թող հրահանգի ոստիկաններին` վրան տեղադրել»,- շարունակեց նա։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ընթերցեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մեկ վրանի տեղադրման խոչընդոտումը համարում եմ մարդու իրավունքների խախտում: Մեկ վրանի տեղադրումը Ազատության հրապարակում չի կարող դիտվել, որպես հասարակական կարգի խախտում: ՀՀ ոստիկանության գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ»:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այսօր Ֆրանսիայից ժամանած դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Ֆրանսիական համալսարան: Դերասանն այնտեղ հրավիրված է եղել համալսարանի ուսանողական խորհրդի կողմից: «Կեցցե՛ մեր անկախ ուսանողությունը: Ապրիլի 9-ից հետո այսպես չի լինելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: