Րաֆֆի Հովհաննիսյանին փրկելու այլ ճանապարհ չի տեսնում
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է միանա Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին։ Ըստ նրա որքան մարդիկ շատ լինեն Հովհանիսյանի կողքին, այնքան ազդեցությունը հանրության վրա ավելի շատ կլինի։
« Հնարավոր է միանամ, ես այլ ճանապարհ չեմ տեսնում՝ փրկելու Րաֆֆի Հովհանիսյանի կյանքը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Նա համոզված է, որ բոլոր քաղաքան ուժերը, ովքեր կարծում են, թե ընտրությունները կեղծ են, պետք է համախմբվեն Սերժ Սարգսյանի ինքանաբացարկը պահանջելու շուրջ։
Քարոզարշավի ամբողջ ընթացքում հաղադուլ արարծ Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, թե իր բողոքի ակցիան անարդյունք էր։
Նա համոզված է, որ եղավ ամենագլխավորը՝ իշխանությունը չհասավ իր նպատակին. «Իշխող կուսակցությունը նախատեսում էր, որ ընտրությունները պետք է կրեն ձեւական բնույթ, որ ամբողջ ազգը պետք է ծափահարի հաղթողին, ընդդիմադիր թեկնածուներն էլ պետք է մոտենան նրան, բարեւեն, մի քանիսը նաեւ ձեռքը համբուրեն իբրեւ Աստծու կողմից նշանակված թեկնածու, բայց այդ ամենը չեղավ»։
Երկրում տիրող այս իրավիճակ, ըստ Ղուկասյանի անսպասելի էր իշխանության համար. «Նախագահի թեկնածուներից մեկը վիրավոր է, մյուսը բանտում է, Րաֆֆի Հովհանիսյանը հացադուլ է անում, դա լիովին այլ իրադրություն է»։
Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ իշխանությանը «սանձելու» միակ տարբերակը պայքարն է,որից կշահի ժողովուրդը։