Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա փորձարկեց Վովա Գասպարյանի վրա»

Քաղաքականություն
3b89070aee927d19cffdb186b88539be

Րաֆֆին ու Սերժը թիմակիցներ են,-համոզված է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։ Ըստ նրա, լավ կլինի, որ «Ժառանգության» առաջնորդը համագործակցի Սերժ Սարգսյանի հետ. «Եթե չի համագործակցում, աստիճանաբար կարծում եմ, որ դաշտը լքած ուժերը կվերադառնան քաղաքական ասպարեզ։Րաֆֆի Հովհաննիսյանի տարածքը կսեղմվի»։

Ազատ Արշակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին զգուշացնում է՝ կթուլանաս, եթե չսեղմես Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը։ Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանն այդ ձեռքը կմեկնի հենց Ազատության հրապարակում։

«Արդեն , էսպես ասած, դա փորձարկեց Վովա Գասպարյանի վրա»,- ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյան։

Միաժամանակ Հմայակ Հովհաննիսյանը չէր ցանկանա, որ այդ երկուսը համագործակցեն։ Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ նրա, պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ նա դա պետք է ստանա. « Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ապացուցի, որ այս դասավորությունը, հարաբերակցությունը ուժերի, որոնք ամրագրվել են նախագահական ընտրությունների արդյունքներով, պատահականություն չէ»։

Հանրապետական Մանվել Բադեյանը զարմանում է՝ իսկ ինչո՞ւ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ,ոչը պահանջում է ընդդիմությունը։

«Ինչի՞ օրինակ, եթե ընտրել են ինձ, ոչ թե քեզ, նրա համար, որ քո կողքինը սոված ա, պիտի զիջե՞մ»,- մեկնաբանեց նա։

Ի դեպ, պարոն Բադեյանը համոզված է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա էլ Րաֆֆի Հովհաննիսյանին զիջել նախագահի աթոռը, դրա իրավունքը չունի, նրան էլ են ձայն տվել. «Ուզել-չուզելով չի դա»։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանը քաղաքական ճիշտ քայլ կհամարի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը եւ սեր ու հանդուժողականություն քարոզելով դառնա կոշտ ընդդիմադիր։