«Ամեն ինչ հարաբերական է»
«Ռուսները վրացասեր են,բայց նրանց ամենադաշնակից պետությունը Հայաստանն է»,-համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի այցին Մոսկվա։
«Վլադիմիր Պուտինը չի բարձրացրել Եվրասիական միության հարցը`հաշվի առնելով ՀՀ-ում հետընտրական գործընթացը և զիջումների է գնացել»,-վստահ է քաղաքագետը:
Նա գտնում է,որ ժամանակն է,որ մենք պահանջենք Ռուսաստանին ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը,քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք:
Ասուլիսին «Ա1+»-ի այն հարցին թե Հռոմի նոր Պապ՝ Ֆրանցիսկ 1-ինը՝ Խորխե Մարիո Բերգոլյոն,ով Բունենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ ճանաչել է հայոց ցեղասպանությունը,ինչքանով կաջակցի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին,քաղաքագետը նշեց.
«Երբ փոխվում են պաշտոնները,փոխվում են նաև պահանջները:Նրանք,ովքեր կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի կողքին,ժամանակին ՀՀՇ-ից էին:Ամեն ինչ հարաբերական է»,-ժպիտով եզրափակեց պարոն Շիրինյանը: