Հրմշտոց Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ազատության հրապարակում այս պահին իրարանցում է։ Հովսեփ Խուրշուդյանի մամլո ասուլիսը տեղի չի ունենում։
Մի կողմում ոստիկաններն են, մյուս կողմում՝ «Ժառանգության» փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանը, խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրանց միջեւ այս պահին հրմշտոց է սկսվել։
Ամոթ, ամոթ վանկարկումներ են հնչում։ Պատճառը դարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրման հարցը։
Երկար բանավեճից հետո, Ժառանգության անդամներն ու ոստիկանները, Երեւանի փոխոստիկանապետի գլխավորությամբ, առանձնացան զրուցելու, առանց լրագրողների։ Հիշեցնենք, որ նրանք քննարկում են Րաֆֆի Հովհանիսյանի նստացույցի վայրում վրան տեղադրել- չտեղադրելու հարցը:
Քիչ անց հայտնի դարձավ,որ ժամը 17-ին վրան կտեղադրվի։