Վահան Հովհաննիսյանը Ազատության հրապարակում էր (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ ուղերձ չունի Սերժ Սարգսյանին, սակայն պատրաստ է ամեն վայրկյան նրան ընդունել Ազատության հրապարակում:
«Իմ ասելիքը ես ներկայացրի, մերժվեց, ինչպես գիտեք, պատրաստակամություն հայտնեցի նորից գնալ գրասենյակ մինչեւ այս հանգրվանին հասնելը, հիմա ես կոչ եմ անում գալ հրապարակ՝ կամ հրապարակային, կամ մասնավորություն քննության առնել մեր հիմնախնդիրները»,-ասաց նա։
Հերթական բացօթյա մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է` միայն Սերժ Սարգսյանի ինքնաբացարկով չէ պայմանավորված նրա հացադուլն ու պայքարը: Սերժ Սարգսյանի կողմից համապարփակ առաջարկության դեպքում կմտածի` դադարեցնում է հացադուլը, թե ոչ:
«Եթե ստանամ պարոն Սարգսյանից այդ երաշխավորված լուծումը, որ թույլ կտա հանգուցալուծում գտնել այս համազգային տագնապին, իհարկե, կդիտարկեմ հացադուլից դուրս գալու հարցը»՛
Պարոն Հովհաննիսյանը խուսափում է բոլոր եթերներից: Օրինակ ի՞նչ կլինի, եթե նրան առաջարկեն վարչապետի աթոռը. «Ես պաշտոնի չեմ գնում »...
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած պարոն Հովհաննիսյանին այսօր այցելել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը,ով զրուցեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։