A
A
«Ափսոս, որ չեք ուզում տեսնել»
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքի իր էջում հաղորդագրություն է թողել Սահմանադրական դատարանի համար։
«Ի գիտություն ՀՀ արդարադատության բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական դատարանի հայտնում եմ, որ ՀՀ 1988 ընտրատեղամասերից հինգում, որոնք են 10/34,13/39,27/10,29/54,37/77 քվեարկել են ընտրացուցակներում գրանցվածները՝ 100տոկոսով: Ճիշտ է, այս հինգ տեղամասերում գրանցված են եղել ընդամենը 195 քաղաքացիներ, բայց առնվազն այսքանով կեղծվել են ընտրությունները: Ափսոս, որ արդարադատությունը մեզանում տեղային է և կեղծիքի երևույթը՝ համատարած, որն այդպես էլ չի ուզում տեսնել ու կանխել մեր երկրի արդարադատության բարձրագույն մարմինը»,- գրել է նա։