A
A
ՀԱԿ-ի ցուցակում՝ հիմնականում նոր անուններ
Երեւանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում, ամենայն հավանականությամբ, մեծ տեղ կզբաղեցնեն երիտասարդները։ Մեր տեղեկություններով` ցուցակի առաջին երկու տեղերը կզբաղեցնեն քաղաքական ակտիվ գործիչներ, մյուս տեղերը կհատկացվեն ՀԱԿ երիտասարդությանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՀԱԿ-ը դեռեւս հույս ունի, որ ընդդիմությունը միասնաբար կմասնակցի ավագանու ընտրություններին, «սակայն հավանականությունը քիչ է»։