Լեզվակռիվ ՍԴ միջանցքում (տեսանյութ)
ՍԴ-ն այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին լսելուց հետո դատարանը սկսեց լսել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փաստարկները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրական դատարանում հանդիսանում է որպես պատասխանող կողմ:
Տիգրան Մուկուչյանը մասնավորապես իր խոսքում նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ ներկայացրած 16 էջից բաղկացած դիմումի նախաբանում հիմնազուրկ փաստարկներ էին ու բառացի արտագրված եւ մեջբերված է մի շարք օրենսդրական հոդվածներ:
«Դիմումում ներկայացված դատողությունները խիստ սուբյեկտիվ էին ու սեփական տեսակետներն էին»,- հայտարարեց պարոն Մուկուչյանը: Ի դեպ, նրա պատրաստել էր բավականին ծավալուն ելույթ, որի կեսից նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խնդրելով խոսել բուն դիմումի շրջանակներում ու շատ չծավալվել:
Տիգրան Մուկուչյանն իր 48 էջանոց ելույթից ընթերցեց ընդամենը 26-ը:
Ընդմիջում հայտարարելուց անմիջապես հետո ՍԴ միջանցքում ներկաներից մեկը Տիգրան Մուկուչյանի հասցեին ասաց, որ նա հանցագործ է, որի արդյունքում վիճաբանություն ու լեզվակռիվ սկսվեց նրա ՍԴ նիստի հետեւողներից մեկի միջեւ: Վիճաբանողներին ՍԴ աշխատակիցները խնդրեցին լքել շենքը