Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը Ֆրանսիա չի՞ գնա

Քաղաքականություն
b73b78a351672a2670b8429c200e915c

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ :

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել: