«Մշտապես մնալ իշխանության, անհնար է» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ուզում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ վեջ գնա իրավական ճանապարհով։
«Չփորձեմ վերջնական գնահատական տալ։ Ես ինքս ուսումնասիրեցի այն քայլերը, որոնք իրականացրել են ժառանգականները, վերահաշվարկ, ԸԸՀ դիմումներ, նրանք ոչ միայն պատրաստ չեն, այլ ներկայացված դիմումները հապճեպ են եւ ոչինչ չեն ներկայացնում իրենցից»,- նշեց պարոն Սահակյանը ՝ անդրադառնալով ՍԴ նրա դիմումին։
«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսին «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած ՍԴ դիմումը գուցեեւ ամենաքիչ փաստարկվածն է մինչ այդ ներկայացվածներից, սակայն. «Նախորդները ավելի փաստարկված էին, բայց ոչինչ չի փոխվել»։
Անդրադառնալով ներքաղաքական վիճակին՝ պարոն Արտակ Զեյնալյանը հիշեցրեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեւէ իշխանություն չի փոխվել։
«Հայաստանում ընտրական իրավունքը իրացված չէ։ Դա ընտրական իրավունքի հատկանիշներից մեկն է։ Ելքը հետեւյալն է՝ պետք է այսօրվա իշխողները պատրաստ լինեն ընդունելու, որ ժողովուրդը իմաստուն է եւ կամքը ազատորեն ձեւավորվի։ Մշտապես մնալ իշխանության, անհնար է»,- նշեց պարոն Զեյնալյանը։