Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Քաղաքականություն
b221dd885113b972856fa80db9755691

Սերժ Սարգսյանը, մարզպետները, համայնքապետերն են կազմակերպել ընտրությունները, ոչ թե օրենքով նախատեսված մարմինները։ Սա խոստովանել են նաեւ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Ըստ նրա՝ տեղի են ունեցել լցոնումներ, կեղծվել են ընտրությունները, եւ դեռ ավելին՝ այսօր իշխանությունը «դրդում է ընդդեմի պայքարի»։

Անդրադառնալով իշխանությունների հետ բանակցություններին՝ նա նշեց,որ Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Նախագահականում եղել է փակ՝ Սարգսյանի ցանկությամբ, քանի որ նրա արարողակարգայինի պետն ասել է, թե պատրաստ չեն բաց հանդիպման։

Իսկ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել, սակայն ասել է,որ պատրաստ է եւ բաց, եւ փակ հանդիպման, բայց ինքը Ազատության հրապարակում է եւ հացադուլ է անում։

Ազատության հրապարակում ասուլիսը դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը։