Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյանը մերժել է Սարգսյանին

Քաղաքականություն
17b0a0e5a18dfab679957f08c70233b5

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին;


Այդ հարցի պատասխանը փորձեց պարզել Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից։

«Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները»,- ասել է Արմեն Արզումանյանը։