Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ակցիան թույլ չտվեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
723a60d478751996ae19f444f335b424

«Պահանջում ենք վավերացնել հայ ժողովրդի հաղթանակը» պաստառով և եռագույն դրոշներով այսօր մոտ երկու տասնյակի հասնող երիտասարդներ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին փորձում իրականացնել։

Նրանց ակցիան, սակայն, կասեցվեց ոստիկանության կողմից:

Երիտասարդները այս պահին մի անկյունում հավաքված փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:

Երիտասարդների խոսքերով՝ Սահմանադրական Դատարանը գոնե մեկ անգամ պետք է սահմանադրական արդար վճիռ կայացնի:

Երբ փորձեցինք Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ճշտել,թե ինչու են արգելում երիտասարդներին մոտենալ ՍԴ-ին` նա պատասխանեց,որ նոր է սկսում աշխատանքային շաբաթը և պատերի տակ կանգնելով ակցիայի մասնակիցները միայն կխանգարեն ներսում իրականացվող աշխատանքներին:

Երիտասարդնեը շարունակում են կանգնած մնալ ՍԴ-ի մոտ, իսկ երկրի գերագույն դատական մարմինը շարունակում է լսել Նախագահի երկու թեկնածուների դիմումը ԿԸՀ որոշման դեմ, որով նախագահ է ճանաչվել Սերժ Սարգսյանը։