A
A
Գիշեր-ցերեկ կմնա Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ինչպես եւ խոստացել էր այսօրվա հավաքում, "Ժառանգության" առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլի է նստել: Ինչպես "Ա1+"-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց նախագահի թեկնածուն` գիշեր-ցերեկ նա մնալու է հրապարակում մինչեւ ապրիլի 9-ը: "Մինչեւ որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ տա, կամ ժողովրդի հաղթանակն արձանագրվի, կամ նոր ընտրություններ հայտարարվեն: Բոլոր դեպքերում ապրիլի 9-ը ջրբաժան է, եւ ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք նոր Հայաստանի ինագուրացիա",- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս պահին նրան շրջապատել են բազմաթիվ մարդիկ, որոնք մոտենում ու իրենց զորակցությունն են հայտնում նախագահի թեկնածուին: Պարոն Հովհաննիսյանն աշխատում է քիչ խոսել եւ հարցազրույցներ տալ:
Watch live streaming video from a1plus at livestream.com