«Թող Ձեր գազն էլ Րաֆֆի Հովհաննիսյանը քաշի» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը ինչպես նաև նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ահազանգի հետքերով, այսօր, այցելեցին Արարատի մարզի Ջրաշեն գյուղ:
Գյուղացիների խոսքերով այս գյուղի բնակչության միայն 10 տոկոսի տներն են գազաֆիկացված: Ընտրություններից առաջ գյուղապետարանի հարակից տարածք են բերվել այն խողովակները,որոնք նախատեսված էին գազաֆիկացման աշխատանքների համար: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո այդ խողովակները տարել են՝ գյուղացիները այս փաստը կապում են Ջրաշենում Րաֆֆի Հովհաննիսյանի տարած հաղթանակի հետ:
«Րաֆիին եք ընտրել,թող Ձեր գազն էլ Րաֆֆին քաշի »,-գյուղի բնակիչ Արայիկ Գրիգորյանը այսպես է մեկնաբանում ստեղծված իրավիճակը:
Նա ասում է նաև,որ այս պահին գյուղացիները ահաբեկված են,պատուհաններից տեսնում են,որ ժառանգության ներկայացուցիչները գյուղում են, բայց վախենում են դուրս գալ:
Գյուղապետ Արտյոմ Ղազարյանը հերքեց գազաֆիկացումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը՝ նշելով,որ մարտի 24-ից կսկսվեն գազաֆիկացման աշխատանքները;
Գյուղապետի հայտարարությանը Անահիտ Բախշյանը արձագանքեց.«Ձեզ էլ գուցե ահաբեկեն,որ լռեք»:
Տիկին Բախշյանը ցանկացած ահաբեկման դեպքում հորդորեց զանգահարել իրեն կամ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչի:
Ջրաշենում հանդիպումը սակավամարդ էր,քանի որ ինչպես նշեց գյուղապետ Արտյոմ Ղազարյանը գյուղացիները դաշտերում են:
«Ժառանգության» պատգամավորները հանդիպումներ ունեցան նաև Արտաշատ քաղաքում: