Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում (տեսանյութ)

Քաղաքականություն
76e96e2b4f4ac4f363e351980477fe09

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց, որ իրենց հաջորդ հավաքում` ուրբաթ` մարտի 15-ին, նույն այն օրը, երբ Սողոմոն Թեհլերյանն արդարություն վերականգնեց Ցեղասպանություն իրականացրածին սպանելով, ինքն ավելի դուխով է խոսելու: Իսկ այսօր նա նշեց, որ կարեւոր ելույթ ունի ասելու` վստահեցնելով, որ հրապարակում հավաքվածների միասնական ձայնը դառնալու է մարգարեական:

«Յուրաքանչյուր հաղթանակ սկսվում է մեկ սերմից, ու դա մենք մեր ապագա սերունդներին տվեցինք փետրվարի 18-ին: Այդ օրը մենք հայտարարեցինք աշխարհին, որ չենք վախենում, մենք ազատ ենք ու ազատագրված ենք ու սա մեր հայրենիքն է: Սերմը ցանել ենք, ու հիմա մենք բերքը պետք է ունենանք»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` կոչ անելով, թե կուսակցական մի խաղացեք ու եկեք կանգնեք ժողվորդի կողքին ու հաղթեք նրա հաղթանակը:

Նա հայտարարեց, որ ժողովրդի դեմ խաղ չկա. «Ես փորձեցի լուծում գտնել. ես իմ ոտքով գնացի Բաղրամյան պողոտա ու ասացի` ճանաչեք ժողովրդի հաղթանակը, եթե չեք վախենում, նշանակեք նոր ընտրություն: Ամեն ինչը ոչն էր: Այսուհետ ես այնտեղ կգնամ միայն որպես ձեր ներկայացուցիչ, այլ ոչ թե ինչ-որ բան խնդրելու. եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ բան ունի ասելու, թող գա Ազատության հրապարակ»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ հատարարեց, որ մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իր, այլ Հայաստանի ժողովորդի գերակշիռ մեծամասնության պահանջով պետք է ինքնաբացարկ տա եւ ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը:

«Ուժը մեր հաղթանակն ու միասնությունն է, ոչ մի արյուն:Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սահմանադրություն ու Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը ու ժողովրդին հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին նախագահ հռչակի, դա իրենք կանեն իմ դիակի վրա»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա ավելացրեց. «Ես մինչեւ մարտի 31-ը` Սուրբ Զատիկը, ես պետք է աղոթեմ նրանց համար: Ես երեւի Սուրբ Զատիկի պատարագին չհասնեմ, եթե մինչեւ մարտի 31-ին Սերժ Սարգսյանը հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկի, ես միայն մի խնդրանք ունեմ` թող նա վեհափառին ասի, որ երբ մենք սուրբ տաճարում ենք, պետք չկա խմել ՀՀ նախագահի կենացը, մի խմեք իմ կենացը, հայրապետ: Եկեղեցին անջատ է պոտությունից, այլ ոչ թե գործիք է նրա ձեռքին: Ինչպես ես եմ ձեզ համար, վերահափառ հայրապետ, աղոթելու, այնպես էլ դուք աղոթեք ինձ համար, ձեզ սեր ու իմաստնություն թող տա Աստված»:

Այնուհետեւ նա հետեւյալ խոսքերն ասաց. «Ես հայտարարում եմ` ոչ թե իմ հացադուլը, այլ կեղծիքադուլը, վախադուլն ու ստադուլը: Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, իմ թոռնիկների ու երեխաների ապագայի համար, ես հաց չեմ ուտելու եւ կեղծիք ու սպառնալիք չեմ ընդունելու որեւէ մեկի կողմից»:

Նա նշեց, որ ազգային համաձայնության իրենց վարչակարգն են կազմելու Ազատության հրապարակում եւ բոլոր մարզպետները պետք է իրենց կեղծիքների համար հրաժարական տան: «Եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը ու հակապետական վճիռ կայացնի, իրեն նույնպես պետք է ասենք ցտեսություն ու այստեղ մեր դատարանը ստեղծենք»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` կոչ անելով հավաքվածներին սադրիչներին դուրս մղել իրենց շարքերից,որոնք ինչ-ինչ հայտարարություններ էին անում «Թող տուն գնան, հանգիստ եղեք»: