Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աճյունների տեղն անգամ հայտնի չէ այսօր»

Քաղաքականություն
626087caee7773c7e413de0430fc9f7f

Ֆեյսբուքի օգտատեր, գրող Վահե Ավետյանի գրառումը.
«Ստալինի մահից հետո (1953) ՍՍՀՄ-ի քաղաքական ճամբարներից բաց թողնվեցին համարյա բոլոր կալանավորները: Գարեգին Նժդեհը զոհվեց դրանից 2 տարի անց, 1955-ին, Վլադիմիրի բանտում, որի բակում էլ թաղվեց անանուն գերեզմանում:

Ժողորվրդավարություններում ապրող դաշնակցականները, ռամկավարները, հնչակները, եկեղեցականները, համայնքային ու մշակութային կազմակերպությունները, որոնք վայելում էին իրենց ապրած երկրների բոլոր ազատությունները, մեկ տառ չարտասանեցին ի պաշտպանություն նրա, տող չգրեցին ՍՍՀՄ-ի իշխանություններին, նրան ազատելու խնդրանքով, ոչ մի ցույց չկազմակերպեցին որևէ տեղ:
Նրա աճյունը անտերության մատնեցին, և այն այդպես էլ կմնար հարկավ, եթե 80-90-ական թվականներին մի քանի նվիրյալ, իրենց սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, չտեղափոխեին այն Հայաստան մաս-մաս, ու թաղեին Խուստուփի ստորոտում, ինչպես մեծ հայը կամեցել էր իր կենդանության օրոք:

Մեր ցեղի բազում նվիրյալների աճյունների տեղն անգամ հայտնի չէ այսօր: Նրանց անուններից ու գործից տեղյակ չէ անգամ մեր ցեղի բացարձակ մեծամասնությունը»։