Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեւի հեղափոխությունը ազգություն չի ճանաչում (տեսանյութ)

Քաղաքականություն
3f030de900fea791d7271ca3dc6603ea

Այսօր Ազատության հրապարակում էր նաեւ արվեստաբան Լեւոն Մութաֆյանը:
Նա իր խոսքում նշեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, իր համար արվեստն ու մշակույթն են քաղաքականություն. «Բռնատիրության մեջ ինձ համար գոյություն չունի ոչ արվեստ ու գրականություն: Այս մտահոգությունն է բերել ինձ այստեղ: Այսօր ես ոգեւորված եմ, քանի որ տեսնում եմ հզոր մի զանգված, մի նոր Հայաստան, որը կարողացավ հաղթահարել իր մեջ նիրհած անտարբերությունը: Մենք հայրենիք ենք կառուցում մեր երեխաների ու թոռների համար, դրա համար մենք չենք կարող աղճատված ու անբարո տարրերով լի մի եկիր ժառանգել նրանց»:

Ըստ նրա` փետվարի 18-ին հայ ժողովուրդն իսկապես ոտքի կանգնեց` ապացուցելով, որ որքան էլ փորձեն խեղճացնել իրեն, չեն կարող ճզմել ժողովրդի կամքը. «Դա խուճապի է մատնել բոլոր նրանց, որոնք ատամներով պահում են իշխանությունը: Ես 7 ուղերձ եմ ուղարկել իշխանություններին` առաջարկելով մի շարք մոտեցումներ, մասնավորապես ստեղծել ազգային համաձայնության կառավարություն եւ համերաշխության կլոր սեղան: Գիտեմ, որ տեղ է հասել ուղերձս, սակայն լռություն է: Դա ապացույցն է մի բանի` իշխանությունները խուճապի մեջ են, քանի որ իրենք չունեն վաղվա օրվա տեսլականը»:

Նա հայտարարեց, որ մեր վաղվա օրվա հեռանկարը տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ. «Մի մարդու, որը չվախեցավ առաջնորդեl ժողովրդին: Ես հեղափոխության կոչեր չեմ անում, այլ բարեփոխումների եմ կոչ անում, քանի որ հեղափոխությունն արդեն մեր մեջ տեղի է ունեցել»:

Հարթակ բարձրացավ նաեւ ազգությամբ ռուս Տանյան` հայտարարելով, որ իր համար այլեւս հայրենիքը Հայատանն է քանի որ ամուսնացել է հայ տղամարդու հետ ու ունի փոքրիկ զավակ: Նա ռուսերենով փոքրիկ ելույթ ունեցավ` ասելով, որ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նա տեսնում է իր առաջնորդին: