Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննիսյանը ինքնաբացարկ է պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
ebc0918d9f272e06474e226f30d0d601

Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ կրկին Գյումրիում է։ Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորում է գյումրեցիներին, որովհետև փետրվարի 18-ին նրանք ընտրել են իրավունքը. «Գյումրին ասել է՝ ռադ արեք, եթե պետք է արհամարհեք մեր իրավունքը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցիներից հորդորեց՝ իր նախընտրական «Հնարավար է» կարգախոսով պաստառը որևէ տեղ տեսնելու դեպքում՝ պատռել այն. «Որովհետև Հայաստանի քաղաքացին արդեն կատարել է իր ընտրությունը»։

Թեև այսօր Կառավարությունը նշանակեց Շիրակի նոր մարզպետի, պարոն Հովհաննիսյանը գյումրեցիների վստահեցրեց. «Ձեր մարզպետին դուք եք ընտրելու, ոչ թե Երևանից են իջեցնելու»։ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգել է այն եզրակացության, որ Շիրակի մարզպետը, ով նախագահի ընտրությունից հետո հրաժարական տվեց, ամենալավ մարզպետն էր։ «Որովհետև ինքը չկարողացավ նայել ձեր աչքերի մեջ։ Պարոն Լիսկան և մյուսները նույնպես պետք է հրաժարական տան»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Սերժ Սարգսյանին, որ մինչև ապրիլի 9-ը նա պետք է ինքնաբացարկ հայտարարի։ Պարոն Հովհաննիսյանը գյումրեցիների խոստացավ նորից գալ Գյումրի՝ նրանց հետ միասին լացելու, ուրախանալու և պայքարելու։

Հանրահավաքին մասնակցող երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը կառավարի ևս 5 տարի, ապա ժողովուրդը «կքաշվի»։ «Այսօր ամենագարշելի մարդիկ հավաքված են խորհրդարանում։ Այդ ավգյան ախոռները պետք է մաքրի Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը։

Հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը` իր համակիրների հետ և ոստիկանների ուղեկցությամբ գնաց «Յոթ վերք» եկեղեցի` Հայաստանի ապագայի համար մոմ վառելու: