ԲՀԿ-ականը մտածում է ծպտյալ հայերին օգնելու մասին (տեսանյութ)
Հայաստանը Թուրքիայի հետ պետք է բանակցի միայն մտավորականության մակարդակով:
Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օրերս Ստամբուլում տեղի ունեցած ուղղափառ միջապառլամենտական վեհաժողովին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Միայն նման բանակցության միջոցով կարող է թուրք հասարակությունը հասկանալ 1915 թվականի Օսմանյան պետության կատարած ահավոր ոճրագործությունը հայերի նկատմամբ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Արդեն 20 տարի անընդմեջ կազմակերպվող վեհաժողովին մասնակցել են 20 երկրների պատվիրակություններ:
Հայկական կողմի պատվիրակության կազմում եղել է նաև ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը, ով նշեց, որ Թուրքիայում հայկական 2 եկեղեցիների վերականգնումը Թուրքիայի կողմից փոքր դեմոկրատական քայլ է եղել. « Թուրքիայում կա Հրանտ Դինքից առաջ և հետո հասկացությունը, երբ թուրք մտավորականների մի մասը սգաց հայ լրագրողի մահը, իսկ մյուսները ուրախացան: Մենք պատրաստվում ենք մեր հետագա բոլոր քայլերը կառուցել այնպես, որ դրանք ելնեն միայն մեր շահերից» :
ԲՀԿ- ական պատգամավորը նշեց, որ թուրք պատգամավորներից մեկը իր ելույթում նշել է, որ 1915 թվականին եղել է ոչ թե ցեղասպանություն, այլ տեղահանում. «Մենք պատրասվում ենք բարձրացնել այս հարցը, որ, եթե տեղահանում է եղել՝ ուր են այդ տեղահանված մարդկանց ունեցվածքը: Ես համոզված եմ, որ այսօր Թուրքիայի տնտեսության հիմնական հենասյունը կազմված է հայերից խլած գույքի բազայի վրա, որը 1918 թվականին գնահատվել է մոտ 3 միլիարդ դոլար» :
Արագած Ախոյանը անդրադառնալով նաև Հայասատան - Վան չվերթի բացմանը նշեց, որ նման չվերթի բացումը մեծ ձեռքբերում է,« Սա լուրջ տուրիզմի զարգացման շարաժառիթ չի կարող լինել, սակայն մեծ ձեռքբերում է, որովհետև հնարավոր կլինի 40 րոպեում այստեղից Վան հասնել: Իսկ եթե լինի նաև ցամաքային կապ, ապա կկարողանանք ավելի լավ այնտեղ ապրող ծպտյալ հայերին օգնություն ցույց տալ»: