Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեդրակյանի փաստաբանը վերաքննիչ բողոք կներկայացնի (տեսանյութ)

Քաղաքականություն
e764e3b2a35b1d76bf91008cb0b0c30d

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը այսօր կհանձնվի Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը եւ նրա խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը՝ ԱՒՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով։

Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից։ Հիշեցնենք,որ երեկ նրա գլխավորած «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող՝ առանց ԿԸՀ համաձայնության։