Հ. Բագրատյան. «Սցենարը ես չպետք է հուշեմ» (տեսանյութ)
Նախագահի թեկնածու. իր ողջ քարոզարշավը հացադուլով անցկացրած Անդրիաս Ղուկասյանը ՍԴ դիմել է մի քանի պատճառով։
«Ունենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որ ինքն է կազմակերպել ընտրությունները, այսինքն ԿԸՀ-ն ենթարկվել է, ունենք հայտարարությունը, որ ինչքան կուզենա, էդքան էլ քվեարկության արդյունք կունենա և ունենք փաստ, որ իրոք ունենք ընտրատեղամասեր, որտեղ և 100, և 99 անհավանական արդյունքներ կան»,- ասաց Անդրիաս Ղուկասյանըլ
ՍԴ որոշումից հետո հետո նախագահի թեկնածուն կտա իր իրավական և քաղաքական գանահականը։ Իսկ այսօր միայն ասաց. «Քաղաքական իմաստով ՍԴ դիմելը, դա ռեժիմին, քրեաօլիգարխիկ համակարգին ևս մեկ հնարավորություն տրամադրելն է քաղաքական ճգնաժամը ճանաչել և այդ ճգնաժամից փորձել դուրս գալ՝ նոր ընտրություներ նշանակելու ճանապարհով»։
Պարոն Ղուկասյանի կարծիքով այսօր եկել է այն պահը, երբ հանրությունը պետք է որոշի իր ապագան և այդ որոշմանը կարող են նպաստել քաղաքական ուժերը. «Այն քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, ժողովրդի կողքին են, պիտի ձևավորեն դաշինք և այդ դաշինքով հանդես գան, թե ՏԻՄ ընտրություններում թե մյուս քաղաքական գործընթացներում»
ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցն արդեն քննարկում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Եթե կուսակցությունը մասնակացի, ապա ցուցակը կգլխավորի հենց ինքը՝ պարոն Բագրատյանը;
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ՀԱԿ պատգամավորի դիրքորոշումը հստակ է.«Այս պահին ժողովրդի հետ կանգնած ենք, բայց դա քիչ է»։
Պարոն Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանից հստակ ծրագիր է ակնկալում. «Մենք պիտի հստակ բացատրություններ ստանանք՝ ինչ է ուզում անել։ Սցենարները ես չպետք է հուշեմ, պետք է որոշի ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը, և ինչ որոշում էլ կայացնի, ես կհարգեմ իր որոշումը, որովհետև այս պահին ինքն է գլխավոր գործող անձը»։