Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը դեմ չէ արտահերթ նիստին (տեսանյութ)

Քաղաքականություն
4a94be3a4b8bb0cbfa760ad033b6b912

ՀԱԿ խմբակցությունը պատրաստ է միանալ «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորներին` արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին.

«Բայց այս պահին մենք որեւէ առաջարկ, դիմում այդ հարցի վերաբերյալ չունենք»,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա կարծիքով՝ տեղի չեն համեմատություններ տանել Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունների եւ 2011թ. ՀԱԿ-իշխանություն երկխոսության միջեւ.

«Այնտեղ կար ժողովուրդ, առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը իշխանափոխության կոնկրետ ծրագրով գնաց բանակցությունների` իշխանությունը, եթե տալիս եք, ապա ինչպես եք տալիս: Այսօր խնդրի դրվածքն այդքան հստակ չէ»,- հայտնեց նա։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի վստահեցրեց, թե ԱԺ մեծամասնության հետ իրենց բանակցություններն ավարտված են։

«Նոնսենսն այստեղ այն է, որ իրենք հայտարարում են, որ նախաձեռնում են արտահերթ նիստ, իրենք չեն ներկայացնում որեւէ նախագիծ օրակարգի, միաժամանակ մերժում են մեր ներկայացրած նախագիծը: Այսինքն` իրենք տապալում են իրենց իսկ կողմից հայտարարված նախաձեռնվելիք արտահերթ նիստը»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան:

«Ժառանգություն»-ն արատհերթ նիստ հրավիրելու առաջարկի հետ մեկտեղ ներկայացրել է օրակարգ՝ 3 հարցով; Առաջին՝ մեկ տարվա ընթացքում անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում: Երկրրոդ՝ պետական կառավարման համակարգում ընդդիմության վերահսկողական գործառույթների ավելացում եւ 3-րդ՝ 2 տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվեի միջոցով անցում խորհրդարանական կառավարման համակարգի:

«Օրինակ, մեր առջեւ նման պայման էին դնում այդ բանակցությունների ժամանակ` եթե մենք արտահերթ նիստում ինչ-որ հարց քննարկենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դադարեցնի պայքարը: Եթե մենք այստեղ պիտի արտահերթ նիստ հրավիրենք, չի նշանակում, որ այս ամբողջ քաղաքական շարժման վեկտորը տեղափոխում ենք ԱԺ: ԱԺ-ն կլինի դրա մասնիկներից մեկը եւ նպաստավոր պայմաններ ստեղծի Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման համար»,- ասաց նա: