Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ նախագահ. «Ժողովուրդ, կա դատական ակտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
57bd2905d74e7bb2cd2929e83df4deda

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր հրաժարվեց իր գնահատականները տալ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման առիթով:

«Ժողովուրդ , կա դատական ակտ, ակտի նկատմամբ պետք է հարգանք ունենալ»,- նշեց նա։

Փոխարենը պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն արդեն աշխատում է նախագահի մյուս թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ՍԴ դիմումի վրա,որով վիճարկվում են Նախագահի ընտրությունների արդյունքները։

« ՍԴ-ում տեղի կունենա նիստ, կներկայացնենք մեր տեսակետներևը, իրավական դիրքորոշումը, ներկայացված դիմումի վերաբերյալ», - հայտնեց ԿԸՀ նախագահը։

Իսկ այսօր ԿԸՀ-ում արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի դիմումը։
Փետրվարի 18-ին կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել, որոնք, ըստ դիմումի, խոչընդոտել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը; ԿԸՀ նախագահն այլ կարծիքի է. «Դրանք բոլորը վերաբերում էին մասնավոր դեպքերի, որոնք մեկ տասնյակից ավելի ընտրատեղամասերի առանձին դրվագներ են իրենց մեջ պարունակում»։

Պարոն Մուկուչյանը հիշեցրեց, որ հանրապետությունում եղել է 41 ընտրատարածք եւ 1988 ընտրատեղամաս եւ խորհուրդ տվեց ընտրությունների արդյունքները գնահատելիս չսահմանափակվել մեկ կամ երկու ընտրական տեղամասերով։

« Մեկ ընտրատեղամասում, որտեղ լինում է խնդիր, որը չի համապատասխանում օրենքի պահանջին մեզ, իհարկե, մտահոգում է»,- նշեց նա։

Ի դեպ, ԿԸՀ-ն 7 անդամները միաձայն դեմ քվեարկեցին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիմումին: