Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսման վարձը հավասարեցվեց

Հասարակություն
94768aa733513a36cb216c38f04b6141

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Գիտական խորհրդում միաձայն որոշվել է` համալսարանի հայկական խմբեր ընդունվող օտարազգի ուսանողների ուսման վարձավճարները 2009-2010 ուս. տարվանից սկսկած հավասարեցնել համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողների ուսաման վարձավճարների չափին:

2012-2013-ուս. տարում համալսարանում սովորում է 305 արտասահմանցի, որից 182` հայկական խմբերում:

Հիշեցնենք, որ §Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ¦ ՀԿ-ն օրերս բարձրացրեց Հայաստանի ընդհանուր բուհական համակարգում գործող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ ուսանողների համար սահմանված ուսման վարձավճարների անհավասար պայմանների վերաբերյալ խնդիրը, որում արծածվել էր նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) անունը: