Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապացուցի՞ Ր. Հովհաննիսյանը ՍԴ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
25a396a8aa9f8fffde89f7f94560fc58

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանում չկարողանա ապացուցել փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումները, ապա հետընտրական շարժումը կմարի։

Կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ժողովուրդը կհրաժարվի հանրահավաքային տրամադրություններից, որովհետեւ սովոր է, որ իրեն արդյունք են ներկայացնում»,- «Ա1+»-ին ասաց նա։

Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ՍԴ ներկայացնի խախտումներն ապացուցող փաստաթղթեր։

«Ինչքան էլ մենք իմանանաք եւ հասկանանք, որ այս երկրում, դեռ ոչ մի անգամ չի եղել արդար ընտրություններ եւ դա ուղղակի բարձրաձայնենք, դա բավարար չէ եւ առաջին հերթին պետք է զինվեն փաստագրական նյութերով»,- հիշեցրեց նա։

Ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահի՝ եթե «Ժառանգություն» կուսակցությունը կարողացավ ինչ -որ բան ապացուցել, ապա ոչ միայն ողջ քաղաքական, այլ հասարակական դաշտը կփոխվի։

Արամ Սարգսյանը պատահական չի համարում նաեւ այն փաստը, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարել էր, թե պատժվելու են բոլորը, ովքեր ստորագրել են ընտրությունների արձանագրությունների տակ։

Ըստ նրա՝ ՝ եթե «Ժառանգություն»-ը ունենար բավարար վստահված անձինք, հատկապես` հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, ապա արձանագրած բոլոր խախտումները շատ ավելի հեշտ կլիներ ապացուցել։

Իսկ թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, Արամ Սարգսյանը խորհուրդ է տալիս սպասել։